Նոր կալանավորումներ՝ նոյեմբերի 16-ին գերի ընկած զինվորների գործով․ «ArmLur.am»
- Nov 20, 2022
- 1 min read

ArmLur.am-ը գրում է․
«Նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված զինվորների գործով նոր կալանավորումներ են սպասվում: Մեր տեղեկություններով ՀՀ զինվորական քննչական վարչությունը ևս 3 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Ի դեպ, մեր տեղեկություններով գերությունից վերադարձած տղաները հարցաքննվել են, ինչից հետո կալանավորումների շարքը ավելացավ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 հայ գերիները կհարցաքննվեն»:




















