Կադիրովն արգելել է «արագ երաժշտությունը»
Apr 6, 2024
1 min read

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել է Չեչնիայում երաժշտական ստեղծագործությունների տեմպի պահանջները, ըստ որոնց տարածաշրջանի երաժշտական խմբերի կատարման տեմպը պետք է սահմանափակվի րեպեում 80-ից մինչեւ 116 զարկի: Այս մասին հայտնում է «Грозный-Информ» պորտալը՝ հղում անելով Չեչնիայի մշակույթի նախարար Մուսա Դադաեւին։
Վերջինի խոսքով, այս որոշումը կայացվել է նրա համար, որ տեղական խմբերի կատարած երաժշտությունը համապատասխանի «չեչենական մտածելակերպին եւ երաժշտական ռիթմին»։




















