top of page

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 19, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է պաշտոնյան։ Նա հավելել է, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։

Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ:«Նոր կարևոր հանգրվան՝ Caesar համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», - X-ում գրել էր պաշտոնյան:

1/2382
bottom of page