top of page

Սանմաքրման աշխատողները նոր հագուստ կունենան՝ ամառային-ձմեռային կլինի. Կատվալյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 24, 2024
  • 1 min read
ree

Նախորդ շաբաթ Երևանում աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմով իրականացվել է 38-ական տեխնիկայով, փողոցների մաքրությունն իրականացվել է 17 ջրցան, 6 փոշեկուլ մեքենաներով, ինչպես նաև աշխատանքների իրականացման համար շահագործվել է 8 տրակտոր:

Այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցությանն ասաց  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

«Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 306 սանմաքրման աշխատակիցներ, որոնք կազմում են գրանցված աշխատակիցների 89 տոկոսը»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց՝ սանմաքրման աշխատակիցների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկել։

«Տեխբնութագիրն ամբողջությամբ պատրաստ է, քննարկենք միանգամից ձմեռային և ամառային տարբերակներով ոնց ենք դնում և ըստ դրա  մրցույթ հայտարարենք: Ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, կարծում եմ՝ առանց ֆինանսական միջոցների կդնենք, հետո նոր ֆինանսավորումը կլինի»,- պատասխանեց Կատվալյանը։

1/2382
bottom of page