top of page

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 10, 2024
  • 1 min read
ree

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հարակից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը:

 

 

Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:

 

 

*Հայաստանը հանձնառու է խաղաղության և անվտանգության կառուցման հարցերում կանանց դերի առաջմղմանը։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով ՀՀ երկրորդ ազգային «գործողությունների ծրագիրը» գտնվում է իրականացման փուլում։

Ի թիվս այլ ուղղությունների, այն հասցեագրում է ռազմական ուժերում և ոստիկանական համակարգում, կիբերանվտանգության ծրագրերում և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավածության ավելացման, կանանց ու աղջիկների սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցեր։

1/2363
bottom of page