top of page

ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ կսկսի

Jun 11, 2024
1 min read

ԵՄ-ն մինչև հունիսի վերջ Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ կսկսի։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

Ավելի վաղ Financial Times թերթը՝ հղում կատարելով Բրյուսելի իր աղբյուրներին, հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին: Բանակցությունները հետաձգվել էին մինչ Եվրոխորհրդարանի ընտրությունների անցկացման պահը, որպեսզի «չփչացնեն ուկրաինամետ կուսակցությունների արդյունքները»,- նշում է պարբերականը։

1/2905
bottom of page