top of page

ԶԼՄ. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 15, 2024
  • 1 min read
ree

Ապրիլին ԿԽՄԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հայազգի մարդկանց, որոնց մասին տեղեկացրել էր ադրբեջանական կողմը։ Այս մասին APA-ի հարցմանն  ի պատասխան ասել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ։

Ըստ տեղեկության, ձերբակալվածների հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։

Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ են ԼՂՀ նախկին նախագահներ  Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

bottom of page