top of page

Թուրքիան կասեցնում է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին իր մասնակցությունը

Apr 5, 2024
1 min read

Թուրքիան ապրիլի 8-ից կասեցնում է իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է համապատասխան հրամանագիրը ստորագրել։ 

2023 թվականին ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ պայմանագրի մասնակից անդամ պետությունները մտադրություն ունեն դադարեցնել  Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի գործողությունը։

Վերը նշված պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին՝ ՆԱՏՕ-ի անդամ 16 և Վարշավայի պայմանագրի անդամ 6 երկրների կողմից։ Պայմանագրով սահմանվել էին առավելագույն շեմեր՝  5 տեսակի զենքի ու ռազմատեխնիկայի սահմանափակումների համար՝ մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի, մարտական ավիացիա և ուղղաթիռներ։

1/2905
bottom of page