top of page

Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների դասագրքերի վարձավճարը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 4, 2024
  • 1 min read
ree

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով կհատկացվի 97 մլն դրամ:

Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:

Այսպիսով՝ որոշման արդյունքում կապահովվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 17 000 դպրոցականների՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության հասանելիությունը, շարունակականությունը և մատչելիությունը:

1/2385
bottom of page