top of page

Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր երկրներին, որ պայքար են մղում ոճիրը արմատախիլ անելու. Աբրահամյան

Mar 24, 2024
1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերներիս հետ այցելել ենք Հայաստանում ՌԴ դեսպանատուն` ցավակցություն հայտնելու, Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության և որպես հետևանք` 100-ից ավելի զոհերի առիթով, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


 

«Մեր ժողովուրդը ահաբեկչության ծանր հետևանքները տարբեր փուլերում իր մաշկի վրա զգացել է, որովհետև Ադրբեջանի ագրեսիան արտահայտվել է ահաբեկչությանը հատուկ ոճրագործություններով:


 

Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր այն երկրներին, ովքեր իրական և անկեղծ պայքար են մղում այս ոճիրը արմատներից ոչնչացնելու և հետագա ողբերգությունները կանխելու համար:


 

Ցավակցություններս և սատարումս ռուս ժողովրդին` այս ցավալի և բարդ շրջանը հաղթահարելու ու երկրի ներսում այլևս նման ողբերգություններ չտեսնելու ակնկալիքով»,-գրել է Աբրահամյանը։

1/2905
bottom of page