top of page

Նիկոլ Փաշինյանն ու Շարլ Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:



Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:


Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:


 
 
1/2379
bottom of page