top of page

40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում

Jul 13, 2024
1 min read

Ռուսաստանում 40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի, քանի որ, ըստ sports.ru պորտալի,  քաղաքական որոշում է կայացվել, որ ներկայիս իրողություններում անհնար է Օլիմպիական խաղերը ցուցադրել «Առաջին» և «Ռոսիա-1» հեռուստաալիքներով՝ առանց դրոշի և օրհներգի։

Մրցումների հեռարձակման իրավունքի գնման բանակցությունները վարել են  «Матч ТВ»-ն և ՎԿ հոլդինգը, սակայն պայմանագրեր այդպես էլ չեն կնքվել։

Վերջին անգամ Ռուսաստանում Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվել, երբ ԽՍՀՄ-ը բոյկոտել է 1984 թվականին Լոս Անջելեսի խաղերը։

1/2905
bottom of page