top of page

Փրկարարները չեն կարողացել հասնել Հաղթանակի պիկում մնացած ալպինիստին. որոնումները կվերսկսվեն հաջորդ տարի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read
ree

Ղրղզստանի Հաղթանակի պիկում գտնվող ռուսաստանցի ալպինիստ Նատալյա Նագովիցինայի որոնումները կվերսկսվեն հաջորդ տարի։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության աղբյուրը։

«Այս տարվա եղանակային պայմանները, իրատես լինենք, այլևս թույլ չեն տա փրկարարներին հասնել Նագովիցինային»,- ասել է նա։

Ըստ նրա, Հաղթանակի պիկի գագաթին ներկայումս ուժեղ քամի է, բուք, օդի ջերմաստիճանը գիշերները հասնում է մինչև մինուս 30 ցելսիուսի։

«Այս բոլոր գործոնները թույլ չեն տալիս հասնել Նագովիցինային»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։ Ուստի, շարունակել է նա, ռուսաստանցի ալպինիստի գտնվելու վայրը հասնելու հնարավորություն կլինի միայն հաջորդ տարվա ամռանը։

Ղրղզստանի ԱԻՆ-ը ТАСС-ին հայտնել է եղանակային վատ պայմանների պատճառով որոնողափրկարարական գործողությունը դադարեցնելու մասին։

6100 մ բարձրության հասած փրկարարները ստիպված են եղել վերադառնալ։

 
 
bottom of page