Պետք է պատրաստ լինել Ադրբեջանի սադրանքների, տեղային հարձակումների, դիրքային բախումների․ Հոխիկյան
- Nov 20, 2022
- 1 min read

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ ես խոսում եմ թշնամու կողմից տարածվող տեսանյութերին չվստահելու մասին, չի նշանակում, որ թշնամին առաջիկա օրերին չի հարձակվի։
Այն, որ թշնամու կողմից կուտակումներ կան, ոչ ոք չի հերքում, բայց թշնամին միաժամանակ տարածում է տեսանյութեր, որոնք լրացուցիչ խուճապ են տարածում։ Պետք է պատրաստ լինել ադրբեջանական կողմի սադրանքների, տեղային հարձակումների, դիրքային բախումների, բայց չենթարկվել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կեղծ տեղեկությունների ազդեցությանը»։




















