top of page

Ռաֆայել Նադալը 29-րդ անգամ մտավ «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլում 3:1 (6:3, 6:2, 3:6, 6:3) հաշվով հաղթեց իտալացի Մատեո Բերետինիին և իր կարիերայի ընթացքում 29-րդ անգամ մտավ «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ: Նախկինում անցկացրած 28 եզրափակիչ մրցախաղերում նա տարել է 20 հաղթանակ:

Ավստրալիայի առաջնությունում իսպանացի թենիսիստը եզրափակիչ է մտել վեցերորդ անգամ: Նախորդ հինգ խաղերում նա տարել է ընդամենը մեկ հաղթանակ, այն էլ 13 տարի առաջ, 2009 թվականին:

Եզրափակիչում Ռաֆայել Նադալը կհանդիպի Դանիլ Մեդվեդև - Ստեֆանոս Ցիցիպաս զույգի հաղթողի հետ: Առաջնության վերջին խաղը կկայանա հունվարի 30-ին:

 
 
1/2383
bottom of page