Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն արդեն ազատության մեջ են
- Nov 20, 2022
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը քիչ առաջ ազատ արձակվեցին։ Նրանք դուրս եկան «Վարդաշեն» ՔԿՀ-ից։
ՍԴ-ն բավարարել է ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ ՍԴ որոշումը հիմք ընդունելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, փոփոխել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր. «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Երեք պատգամավորներն էլ կալանավորվել էին՝ առանց ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության հաղթահարման։




















