top of page

Մխիթարյանը մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մերժել է «Կրասնոդարին»։ Ռուսական ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին զրույց է ունեցել հայ ֆուտբոլիստի հետ, սակայն մերժում է ստացել: Հաղորդում է ռուսական «Матч ТВ»-ն։


«Ռոմայի» հետ պայմանագրով Մխիթարյանը հնարավորություն ունի արդեն հունվարին անվճար տեղափոխվել այլ ակումբ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։


Մխիթարյանը մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում, եթե հունվարին կամ հաջորդ ամռանը հեռանա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից։


Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։

 
 
1/2383
bottom of page