top of page

Դասասենյակ՝ պատերազմում զոհված Միշա Հակոբյանի անունով

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Գանձակի համար 1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել դասասենյակի անվանակոչության արարողություն:

Դասասենյակն այսուհետ կկրի 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհաբերած հերոս Միշա Արծրունու Հակոբյանի անունը, ով սովորել և ավարտել է Գանձակի համար 1 միջնակարգ դպրոցը:


Անվանակոչության արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառ խոշորացված համայնքի ներկայացուցիչներ, գանձակցիներ, հյուրեր, նահատակված հերոսի ծնողներն ու հարազատները:


Արարողության ընթացքում հնչել են հերոսին ուղղված հիշատակի և ոգեկոչման խոսքեր, դպրոցականները հանդես են եկել գրական- երաժշտական կատարումներով:



 
 
1/2379
bottom of page