top of page

«Միլանը» և «Յուվենթուսը» կրկնեցին 15 տարվա հակառեկորդը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանն» իր հարկի տակ ընդունել է «Յուվենթուսին»:


Սկզբունքային մրցակիցների հերթական հանդիպումը չի արդարացրել «տիֆոզիների» սպասելիքները: Տանտերերն ամբողջ խաղի ընթացքում ընդամենը 4 հարված են կատարել մրցակցի ուղիղ դարպասին, որոնք ետ են մղել «Յուվենթուսի» դարպասապահը: Հյուրերն ընդհանրապես չեն կարողացել գոնե մեկ դիպուկ հարված հասցնել միլանցիների դարպասին:


Արդյունքում, գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Կողմերը վերջին անգամ միմյանց գոլ չէին խփել 15 տարի առաջ, 2007 թվականին: Բացի այդ, 1992թ հետո «Միլանն» ու «Յուվենթուսն» առաջին անգամ մեկ մրցաշրջանում երկու խաղերն էլ ավարտեցին ոչ-ոքի (Թուրինում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1:1 արդյունք):

 
 
1/2383
bottom of page