ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից մասնավոր կլինիկա տեղափոխելու պահանջը
- Nov 20, 2022
- 1 min read

Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից մասնավոր կլինիկա տեղափոխության հարցում և պահանջել է դադարեցնել հացադուլը։ Այդ մասին գրել է հանրապետության արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն իր ֆեյսբուքյան էջում։ Նախարարի խոսքով՝ չորեքշաբթի Սաակաշվիլիի ներկայացուցիչները դիմել էին ՄԻԵԴ՝ նախկին նախագահին բանտային №18 բուժհաստատությունից բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխելու պահանջով՝ նշելով, որ այնտեղ Սաակաշվիլիի անվտանգությունն ու առողջությունը պատշաճ կերպով ապահովված չեն։
Ստրասբուրգի դատարանը նաև պարտավորեցրել է Վրաստանի իշխանություններին մինչև նոյեմբերի 24-ը իրազեկել Սաակաշվիլիի առողջական վիճակի և կատարված բոլոր բժշկական միջամտությունների մասին։




















