Մեգան Մարքլը կարող է դատարանում հայտնվել բռնաբարության մեջ մեղադրվող արքայազն Էնդրյուի դեմ
- Nov 20, 2022
- 1 min read

Արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին, կարող են որպես վկա կանչել ամերիկյան դատարան եւ պարտադրել ցուցմունք տալ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի դեմ, հաղորդում է The Daily Beast-ը:
Վիրջինիա Ջեֆրին պնդում է, որ թագավորական ընտանիքի անդամի կողմից բռնության զոհ է դարձել։ Կնոջ փաստաբան Դեւիդ Բոյսը պարբերականին տված հարցազրույցում բացատրել է, որ Մեգան Մարքլը կարող է կանչվել ցուցմունք տալու մի շարք պատճառներով: Նրա խոսքով՝ սասեքսի դքսուհին՝ արքայազն Հարիի կինը, մոտ է շփվել ամուսնու հորեղբոր՝ արքայազն Էնդրյուի հետ եւ «կարող է տեսած լինել այն, ինչ նա արել է» եւ կարող է «կարեւոր ինֆորմացիայի տիրապետել»։ Նա նաեւ այն մարդն է, ում վրա կարելի է հույս դնել, որ նա «ճշմարտությունը կասի»։ Փաստաբանը չի հստակեցրել, թե ինչ են ուզում լսել Մեգանից, որը փաստաբանի նշած իրադարձությունների պահին, թագավորական ընտանիքի անդամ դեռ չի եղել:
Բոյսը նաեւ ասել է, որ արքայազն Հարին տեսականորեն կարող է նաեւ «հասանելի լինել ցուցմունք տալու համար», քանի որ ապրում է Միացյալ Նահանգներում եւ ենթարկվում է ԱՄՆ դատարանների իրավասությանը։ Սակայն, դժվար թե նրան ներգրավեն այդ գործին։ Նրա կնոջ մասին իրավաբանները դեռ վերջնական որոշման չեն եկել։




















