top of page

Անգլիացին տան բակում 2000-ամյա հնության հռոմեական մատանի է գտել (լուսանկարներ)

  • Nov 20, 2022
  • 1 min read


ree

Անգլիայում բնակվող տղամարդն իր այգում հին հռոմեական մատանի է հայտնաբերել, որը մոտ 2000-ամյա պատմություն ունի:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հնագույն զարդը գտնել անգլիացուն հաջողվել է մետաղորսիչ սարքի միջոցով, որը նրան կինն էր նվիրել:


Մասնագետներն, ուսումնասիրելով մատանին, եզրակացրել են, որ այն պատկանել է 2000 տարի առաջ Մեծ Բրիտանիայում ապրող հռոմեացիների ղեկավարին: Մատանու վրա պատկերված է հռոմեական հողագործության աստվածուհի Ցերերան: Մատանու քաշը կազմում է 12.8 գրամ:


Մատանին այժմ գտնվում է Քորնուոլի թանգարանում: Եթե այն հետաքրքրի մասնագետներին, ապա կարող են գնել անգլիացուց, եթե ոչ՝ կվերադարձնեն:


ree

ree

 
 
1/2383
bottom of page