Մարիամ Մկրտչյանը հաղթեց չեմպիոնին
- Nov 20, 2022
- 1 min read

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց առաջնության 7-րդ խաղափուլը։
Կենտրոնական պարտիայում հանդիպեցին մրցաշարի երկու առաջատարները: Մարիամ Մկրտչյանը հաղթելով գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանին, վաստակեց 5,5 միավոր և ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը: Նրանց հետապնդող Մարիա Գևորգյանը պարտության մատնեց Վերոնիկա Խաչատրյանին և իր միավորների քանակը հասցրեց 5-ի: Լավագույն եռյակը եզրափակում է Սուսաննա Գաբոյանը, որն ունի 4,5 միավոր։
Վաղը կայանալիք 8-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը կմրցի Ասյա Եդիգարյանի, իսկ Մարիա Գևորգյանը` Նարե Առաքելյանի հետ:




















