Բուենոս Այրեսի օդանավակայանում տեղադրվել է Մարադոնայի արձանը (լուսանկար)
- Nov 20, 2022
- 1 min read

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոննայի արձանը տեղադրվել է Բուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանում. այդ մասին հայտնում է Aeropuertos Argentina 2000 ընկերության մամուլի ծառայությանը:
«АА2000-ը հանդիսավոր կերպով բացել է համար 10-ի արձանը, որը խորհրդանշում է ֆուտբոլային լեգենդի կերպարը 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Արձանը ներկայանում է ամբողջ հասակով: Այն պատրաստվել է 3D-տպագրության միջոցով: Մարադոնայի կերպարը կերտելիս որպես օրինակ վերցվել է նրա լուսանկարներից, երբ առաջնության ժամանակ հնչում էր երկրի ազգային հիմնը:
Մարադոնան կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում: Մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն է եղել, որը հանգեցրել էր թոքերի այտուցման:





















