Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
- Nov 20, 2022
- 1 min read

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի դեմ բերված պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի բողոքը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է ընդունել։
Մանթաշյանը կալանավորվել է մոտ մեկ տարի առաջ իրեն մեղսագրվող արարք կատարելու համար, մինչդեռ մեկ այլ դատարան արձանագրել էր, որ այդ արարքում հիմնավոր կասկածն է բացակայում։
Շուրջ մեկ տարի քննությունից հետո, սակայն, ԱԱԾ-ն Մանթաշյանին մեղադրում է ոչ թե զանգվածային անկարգություններին մասնակցելու, այլ դրանք կազմակերպելու մեջ:




















