top of page

Դմիտրի Մալիկովի քույրը 44 տարեկանում թոշակառու է դարձել

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

«Новые самоцветы» խմբի մենակատար Իննա Մալիկովան՝ Դմիտրի Մալիկովի քույրը, 44 տարեկանում պաշտոնապես թոշակառու է դարձել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։


Ավելի վաղ արտիստը թոշակ ստանալու դիմում է ներկայացրել հիմնադրամ, սակայն մերժում էր ստացել։ Նա ստիպված է դատարան դիմել՝ ապահովագրական վճարների իրավունքի հասնելու համար։


Դրական որոշումը կայացվել է, քանի որ վաստակավոր արտիստները վաղաժամ թոշակի իրավունք ունեն․ մասնագիտությամբ 15 տարի աշխատելուց հետո դրամական օժանդակություն կարող են ստանալ մարմնամարզիկները, լարախաղացները, ակրոբատներն ու բալետի արտիստները։ 20-ամյա աշխատանքային ստաժը թոշակի իրավունք է տալիս պարային համարների արտիստներին եւ վոկալիստներին, որոնց շարքում է Մալիկովան։ Անկապ նոր կարգավիճակից՝ երիտասարդ ու վառ երգչուհուն դժվար է թոշակառու անվանել, թեեւ նա արդեն տատիկ է։ Երկու տարի առաջ որդին՝ Դմիտրին, երեխա է ունեցել։

 
 
1/2383
bottom of page