Լուգանսկի տրոլեյբուսային դեպոյում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
- Nov 20, 2022
- 1 min read

Լուգանսկի տրոլեյբուսային դեպոյում պայթյուն է որոտացել. հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կրակի դադարեցման ռեժիմի համակարգման ու վերահսկման համատեղ կենտրոնում ԼԺՀ ներկայացուցչությանը։
Դեպքը տեղի է ունեցել 04:15-ի սահմաններում։
Տարածաշրջանի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել։
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայություններն ու իրավապահ մարմինները։




















