top of page

Պայթյուն Լուգանսկում․ գազատար է այրվել (տեսանյութեր)

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել Լուգանսկում պայթյունին հաջորդած հրդեհից։ Այրվել է քաղաքի տարածքում գտնվող գազատարը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։


Ուկրաինայի պետական «Նավթոգազ» ընկերության ղեկավար Յուրի Վիտերնկոն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ռուսական զորքերի ներխուժումից հետո Ուկրաինան չի վերահսկում Լուգանսկի գազատարը։


РИА Новости-ն իր հերթին հայտնում է հզոր պայթյունի և «Дружба» խողովակաշարի հրդեհի մասին։ Մալայա Վերգունկա շրջանում բռնկված հրդեհն արդեն մարվել է։


«Լուգանսկգազ»-ում հայտնել են նաև երկրորդ պայթյունի մասին՝ նշելով, որ երկու պայթյուններն էլ տեղի են ունեցել դիվերսիայի պատճառով։




bottom of page