top of page

Լևանդովսկին գերազանցել է Գերդ Մյուլլերի ռեկորդը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ տնային խաղում «Բավարիան» հաղթեց մրցակցին 4-0 հաշվով։


Հանդիպման եզրափակիչ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը գերազանցել է մյունխենցիների նախկին խաղացող Գերդ Մյուլերի ռեկորդը՝ օրացուցային տարվա ընթացքում գոլերի քանակով։


Լեհ հարձակվողն այժմ օրացուցային տարում ունի 43 գոլ՝ մեկով ավելի, քան մյունխենցիների նախկին լեգենդը: Նախորդ ռեկորդը գրանցվել է 1972 թվականին։


«Բավարիան» վստահորեն գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 43 միավոր։

 
 
1/2383
bottom of page