Ով կնշանակվի փոխքաղաքապետի պաշտոնում
- Nov 20, 2022
- 1 min read

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագորղների հետ ճեպազրույցում հայտնեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրելու է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանին։
«Նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է, ով որ ֆինանսական համակարգում բավականին մեծ փորձ ունի։ Վստահ եմ, որ նա քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում մեծ աջակցություն է ցուցաբերելու մեր թիմին և նպաստելու է Երևանի զարգացմանը»,-նշեցնա։




















