top of page

Լեհաստան է ժամանել ամերիկացի զինվորականներով 4 ինքնաթիռ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Լեհաստան է ժամանել առնվազն չորս C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ ամերիկացի դեսանտայիններով. հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով արևմտյան ավիացիոն ռեսուրսների տվյալներին։ Նշվում է, որ ինքնաթիռները թռել են Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող Ֆորտ-Բրեգ բազայից և վայրէջք կատարել լեհական Ժեշուվ քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 90 կմ հեռավորության վրա։

Այնտեղ կտեղակայվի ընդհանուր առմամբ 1700 ամերիկացի դեսանտային։

1/2385
bottom of page