top of page

Լավրովը խոսել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։


Այդ մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում կառավարության ժամին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ելույթի տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։


«Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Սրանք են ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանման մեր ջանքերը, ինչպես նաև առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում»,- ասել է նա։

 
 
1/2378
bottom of page