top of page

Քայլի Ջեններին ցանկացել են առաջարկություն անել․ փեսացուն ձերբակալվել է

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Քայլի Ջենների տան մոտ ձերբակալել են երկրպագուին․ նա ծրագրում էր աստղին առաջարկություն անել։


TMZ-ի հաղորդմամբ՝ ոստիկաններին Ջենների տան մոտ են հրավիրել դեկտեմբերի 9-ին։ Նրանց պատմել են, որ 23-ամյա երիտասարդը ցատկել է ցանկապատի վրայով և ցանկացել է գտնել Ջեններին։ Ընդ որում, նա շփոթել է տունը․ Ջենների առանձնատունը գտնվում է հարևանությամբ։


Երիտասարդի ձեռքին ծաղկեփունջ է եղել։ Նա պարզաբանել է, որ ցանկացել է 24-ամյա Քայլիին սեր խոստովանել և խնդրել նրա ձեռքը։ Երիտասարդին ձերբակալել են, նրան մեղադրում են մասնավոր սեփականություն ապօրինի մուտք գործելու համար։


Մի քանի ամիս առաջ երկրպագուներից մեկը մոտեցել էր Քայլի Ջենների քրոջ՝ Քիմ Քարդաշյանի բնակարանին։ Նա Քիմին ծանրոց էր թողել, որում ադամանդով մատանի կար և կոնտրացեպտիվ հաբ։

 
 
1/2383
bottom of page