top of page

Կորակազրկվե՞ն օլիմպիական խաղերի մասնակիցները իրենց մոտ կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի և արդյունքից չեն զրկվի մրցումների ընթացքում կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:


Իսկ եթե վարակը առաջանա մինչև եզրափակիչը, ապա մարզիկը կամ թիմը ավտոմատ կերպով կստանան արծաթե մեդալ։


Անհատական մրցումների դեպքում կշնորհվի երկու արծաթե մեդալ: Նման որոշում է կայացրել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը:


Նույն կանոնները գործել են ամռանը տեղի ունեցած Տոկիոյի խաղերի ժամանակ:


24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը:


Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածու:

1/2383
bottom of page