top of page

Ծանր վիճակում հոսպիտալացվել է Լեոնիդ Կուրավլյովը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Կորոնավիրուսով ծանր վիճակում հոսպիտալացվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը, «ՏԱՍՍ»-ին հայտնել է նրա որդին՝ Վասիլին։


«Լեոնիդ Վյաչեսլավովիչը գտնվում է Կոմունարկայում։ Բժիշկները բուժում են նրա պնեւմոնիան։ COVID-19-ի թեստերի արդյունքները բացասական են։ Մենք հույս ունենք, որ նա կապաքինվի, եւ բժիշկների խոսքով՝ դրա համար հիմքեր կան։ Սա է ամբողջ տեղեկատվությունը»,- ասել է նա։


85-ամյա դերասանը շնչառական խնդիրներ ունի, իսկ վերջին շրջանում նաեւ հիպերտոնիա է առկա․ զարկերակային բարձր ճնշման պատճառով նա հաճախ էր գլխապտույտ ունենում։

Կնոջ մահվանից հետո Կուրայվյոլվը մեկուսի կենսակերպ էր վարում, չէր մասնակցում հեռուստահաղորդումներին եւ հարցազրույցներ չի տալիս։

 
 
1/2383
bottom of page