top of page

Դանակահարություն ռեստորաններից մեկում. վիրավորն Ուկրաինայի քաղաքացի է, որոնվողը՝ գեներալ Սարոյանի ազգականը


Երեկ՝ մարտի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնի «Բենեդիկտ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են իրավապահները:

Պարեկները ու ոստիկանները ռեստորանի ներսում և դրսում հայտնաբերել են արնանման հետքեր,դեպքի վայրից մի քանի հոգու իրավապահները տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Արմենիա» բժշկական կենտրոնի ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախոտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին տեղափոխվել է նշված վայրից:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Հայաստանի և Ուկրաինային Հանրապետության քաղաքացի, Վաղարշապատ քաղաքի բնակիչ 33-ամյա Արամ Սարգսյանն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով`վիճաբանությունից առաջ «Բենեդիկտ» ռեստորանում նշելիս են եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ, երջանկահիշատակ Սեյրան Սարոյանի որդու կնոջ ծննդյան արարողությունը, որին մասնակցելիս է եղել նաև հիվանդանոց տեղափոխվածը, ով նաև աշխատում է Էջմիծանում հայտնի գինու, կոնյակի գործարանում և արարողության ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որը այնուհետև շարունակվել է  դրսում, որտեղ էլ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ա․ Սարգսյանին, ով այնուհետև շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն արդեն պարզել են ենթադրյալ դանակահարողի ինքնությունը , ով Ս․ Սարոյանի ազգականներից է, ում որոնում են։ 

bottom of page