top of page

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Արգենտինա

Mar 25, 2024
1 min read

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Արգենտինյան Հանրապետություն։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը Բուենոս Այրեսում այցելել է գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձան, որտեղ Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսի (Leopoldo Sahores) ուղեկցությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Դիմավորել է Գրանադաներոլների պատվո պահակախումբը, հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

1/2905
bottom of page