top of page

Բաքվում Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 12, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանի Սաբունչիի շրջանային դատարանն արցախցի 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ պատժի 5 տարին նա պետք է կրի բանտում, իսկ 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։ Դատախազը ներկայացրել է մեղադրանքներն ու պահանջել 17 տարվա ազատազրկում։Տուժողների դերում հանդես եկողները դատարանից պահանջել են ամենախիստ պատիժը, մեկը նույնիսկ ցմահ ազատազրկում է առաջարկել։Դատական այսօրվա նիստի ժամանակ դատարանի ներկայացուցիչը հայտնել է, որ Բեգլարյանը չի տառապում հոգեկան հիվանդությամբ, բուժման կարիք չունի, գիտակցում ու վերահսկում իր գործողությունները, չի համարվում անմեղսունակ։ Դատարանը հայտնել է դատաքննության ավարտի մասին, Բեգլարյանը չի առարկել։Ադրբեջանական ԶԼՄ-ների փոանցմամբ, Բեգլարյանն ընդունել է «մեղքը», ասել է, որ 1990-ականներին զորակոչվել է բանակ՝ որպես վարորդ։«Ցավում եմ, որ մասնակցել եմ մարտերին, խնդրում եմ դատարանին ինձ մեղմ պատիժ նշանակել»,-ըստ թշնամի պետության ԶԼՄ-ների, ասել է Բեգլարյանը։Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը 2023 թվականի օգոստոսի 1-ին Աղավնո գյուղի մոտակայքում  մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանում նրան մեղադրում են պետական սահմանը ապօրինի հատելու, «Խոջալուի ջարդերին» մասնակցելու, Ստեփանակերտի հիվանդանոցում 90-ականներին հայ գերիներին խոշտանգելու և այլնի համար։

1/2380
bottom of page