top of page

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է լինելու Արմեն Ջիգարխանյանին, աջակիցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է

Այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրված է լինելու Արմեն Ջիգարխանյանին։ Այն կայանալու է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։ 

Պոտենցիալ մրցանակակիրները Հայաստանում և Հայաստանից դուրս գործող հայկական թատրոնների բեմադրություններն են ու թատերական գործիչները։ 

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազնաչյանն ասել է, որ առանց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցության անհնար կլիներ մրցանակաբաշխության անցկացումը։ 

«Այս տարի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը փրկեց մրցանակաբաշխությունը։ Կանեինք, բայց մեծ պարտքեր կուտակելով։ Բայց, Գագիկ Ծառուկյանը, որին վերջին պահին դիմեցինք, մեծահոգաբար փրկեց երեկոն»,- նշել է Ղաղզանչյանը։

1/2030
bottom of page