top of page

Ոչ ոք չի կարող պառակտման թունավոր սերմեր ցանել Ռուսաստանում․ Պուտին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 23, 2024
  • 1 min read

Ոչ ոք չի կարողանա անհամաձայնության, խուճապի և պառակտման թունավոր սերմեր ցանել Ռուսաստանի բազմազգ հասարակության մեջ։

Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձում։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի կոտրվել նույնիսկ  ամենադժվար փորձությունների ժամանակ, այդպես կլինի նաև հիմա։

«Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանն անցել է դժվարին, երբեմն անտանելի փորձությունների միջով, բայց ավելի է հզորացել։ Այդպես կլինի նաև հիմա»,- ասել է նա։

1/2506
bottom of page