top of page

Ատեստատների ու հիմնական կրթության վկայականների տրման եղանակը կփոխվի

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը: Այս մասին ֆբ-ի իր էջում հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:


«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,- գրել է Անդրեասյանը:


Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարելի է ծանոթանալ այստեղ:

 
 
1/2377
bottom of page