top of page

Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն


ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ՝ Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում կանցկացվեն գարեջրի օրեր:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այս մասին ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպումների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել։

«Սա որևէ կապ չունի «Երևանի գարեջրի օրեր» փառատոնի հետ: Սա առանձին միջոցառում է, որին դեսպանները սիրով համաձայնություն են տվել, խոսել ենք նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ, ով նույնպես համաձայնություն է տվել»,- նշել է Գևորգյանը։

bottom of page