top of page

Կանադայի ափերի մոտ իսպանական նավի խորտակման հետևանքով զոհվել է 10 մարդ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Կանադայի ափերի մոտ իսպանական ձկնորսական Villa de Pitanxo նավի խորտակման հետևանքով զոհվել է 10 մարդ. հայտնում է Իսպանիայի փրկարար ծառայությունը։ Հաջողվել է փրկել 3 մարդու։


Նավաբեկությունը տեղի է ունեցել Տերանովա կղզու շրջանում՝ ափից մոտ 400 կմ հեռավորության վրա։ Նավում գտնվել է անձնակազմի մոտ 24 անդամ՝ Իսպանիայի 18 քաղաքացի, ինչպես նաև Պերուի և Գանայի քաղաքացիներ։


Որոնողափրկարարական օպերացիան շարունակվում է, այլ մանրամասներ հայտնի չեն։

1/2385
bottom of page