top of page

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Թուրքիայի կենտրոնական հատվածում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն հինգ մարդ մահացել է: Այս մասին հայտնում է թուրքական AHaber-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Աքսարայ և Քոնյա բնակավայրերի միջև:


Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 26 մարդ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

 
 
bottom of page