top of page

Ինչ վիճակում են կապի օպերատորների կայանները՝ հեղեղումներից տուժած վայրերում

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են՝ ինչ վիճակում են կապի օպերատորների կայանները՝ հեղեղումների գոտիներում․

Ucom -  2 կայան Ալավերդիում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

TEAM Telecom Armenia - 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։

Ռոստելեկոմ (OVIO) - Կապի ցանցն ամբողջությամբ վերականգնվել է։

Վիվա-ՄՏՍ - Ալավերդի քաղաքում բջջային կապը գործում է, 3 բջջային կայան դեռ չեն վերականգնվել (Օձուն, Աքորի, Կաճաճկուտ):

1/1925
bottom of page