Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ

Մենք մի բանում ենք վստահ, որ այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ եթե ռուսական սահմանապահները դուրս գան ՀՀ-ից, Ռուսաստանին այստեղ փոխարինելու է Թուրքիան:
«Ընդդիմությունը մի սկբունքով է շարժվում, որ ինչքան երկրին վատ, այնքան իրենց լավ, իրենք ուզում են, որ հնարավորինս վատ լինի, որ իրենք իշխանության գան, դա իմ համար աքսիոմ է՝ իրենց վերաբերմունքի հետ կապված: Մենք մի բանում ենք վստահ, որ այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել: Հիմա շարունակենք էդ նույն արգելակ չունեցող մեքենայով շարժվենք էն հույսով, որ կսեղմենք ու մի պահ կկանգնի հա էդ գործընթացը: Անընդհատ սեղմեցինք, ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք, մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի պատրաստ ենք, թուղթ բերեցինք, ասեցինք՝ հեսա, ստեղ սենց բան կա: Ակնհայտ է չէ, որ էս մեկը չի աշխատում: Հիմա փորձում ենք մեր երկիրը պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով եւ դրա մեջ մեզ մեղադրելը, ինձ թվում է, սխալ է»,-ասել է նա:




















