top of page

Ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցների բնակարաններում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 25, 2024
  • 1 min read
ree

ԱԺԲ-ն հայտնում է, որ ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցների բնակարաններում:

 

Ազգային ժողովրդավարական Բեւեռի անդամ Տիգրան Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրավապահները խուզարկության ժամանակ փնտրել են զենք-զինամթերք․ «Խուզարկություն իրականացրին, գնացին: Կարծես թե ամեն ինչ գնաց բնականոն հունով, թեեւ ինձ համար մի քիչ մութ բաներ կային՝ չէին թողնում, որ մենք նկարահանեինք իրենց, մենք երկար չհակառակվեցինք: Իմ ներկայությամբ են տունը խուզարկել, փնտրում էին զենք-զինամթերք՝ չգտան»:

1/2380
bottom of page