top of page

«Փաստ». Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 8
  • 1 min read
ree

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլի ամփոփիչ հռչակագիրը և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերի որոշ ձևակերպումներ փաստացի աջակցություն են պարունակում Հայաստանից ադրբեջանական պահանջներին: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել «բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը մտահոգություն է հայտնում, որ Ալիևը, «հենվելով փաշինյանական կլանի վրա», ՀՀ-ն ցանկանում է վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։

«Ադրբեջանը, ունենալով բազմամիլիարդանոց բյուջե, չդադարող եկամուտներ նավթի ու գազի վաճառքից, գրեթե 10 միլիոնանոց բնակչություն և բարձր ծնելիություն, կլանեց Արցախը՝ ՔՊ-ի դավաճանության արդյունքում։ Այժմ Ալիևը բնակեցնում է Արցախն ադրբեջանցիներով, փոխում է Արցախի հայկական դեմքը, կառուցում է տասնյակ նոր մզկիթներ»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ նույնը Բաքուն փորձելու է կրկնել Հայաստանում, եթե Փաշինյանն ու թիմը մնացին իշխանության։

«Դրա համար նրանք, հենվելով Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության և ՀՀ քաղաքացիների պասիվության վրա, ՀՀ-ում բնակեցնելու են 300 հազար, իսկ ապագայում՝ մեկ միլիոն ադրբեջանցիների և Հայաստանը վերածելու են «Արևմտյան Ադրբեջանի»։ Հայոց պետականության փրկության համար ամիսներ են մնացել։ Հուլիսի վերջին նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, որտեղ ՔՊ-ի ղեկավարն ընդունելու է Բաքվի նոր հակահայ պահանջները»,-գրում է ալիքն ու ամփոփում, որ եթե ՀՀ քաղաքացիները շարունակեն պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել ՔՊ-ի «բեսպրեդելին», ապա նրանք նույնպես մի օր իրենց բնակարանները թողնելու են ադրբեջանցիներին ու լքեն Հայաստանը, ինչպես դա եղավ արցախցիների հետ մեկ տարի առաջ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
bottom of page