top of page

Վարչապետն անդրադարձավ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք խոչընդոտելու միջադեպին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 29, 2024
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք ոստիկանության կողմից խոչընդոտելու միջադեպին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նախ հիշեցրեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող «Տավուշը հանուն հայրենիքի քաղաքական շարժումը մայիսի 28-ին պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել։

«Երբ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր (ընդ որում, նա հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր) ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ։ Երբ ստացել ենք հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։

Խոսքը նրա մասին էր՝ այցի նպատակը պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտե՞լն է, թե՞ ոչ։ Երբ պարզվել է և ստացվել է հավաստիացում, որ ոչ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք»,- ասաց Փաշինյանը։

1/2382
bottom of page