top of page

Playboy-ի նախկին մոդելը պատմել է Դիդդիի երեկույթին Ջեննիֆեր Լոպեսի տեսահոլովակը հարկադիր դիտելու մասին

Playboy-ի նախկին մոդել Ռեյչել Քենեդին խոսել է ամերիկացի ռեփեր Փի Դիդդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) խնջույքների մասին։

Դիդդին մեղադրվում է սեռական ոտնձգության համար։

Երաժիշտն իր երեկույթին հրավիրել է նախկին մոդելին և նրա մի քանի ընկերների, գրել է Daily Mail-ը։

Քենեդու խոսքով՝ առանձնատանը տղամարդը ստիպել է իրենց դիտել իր այն ժամանակվա սիրելիի՝ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի տեսանյութը։ «Ինձ դա մի փոքր սարսափելի էր, շատ անհարգալի»,- ասել է նա:

Մոդելը նշել է, որ տեսահոլովակը դիտելուց հետո ռեփերը, ով այդ ժամանակ սիրավեպ է ունեցել Լոպեսի հետ, առանձնացել է հրավիրված աղջիկներից մեկի հետ ու փոխհամաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել։ Սակայն շուտով Փ. Դիդդիի անվտանգության աշխատակիցը ներխուժեց սենյակ ու սկանդալ առաջացրել՝ ասելով, որ նա տարել է իր ուղեկցորդին։ Երգչի աշխատակիցը դրա պատճառով խնջույքից վռնդել է բոլոր հյուրերին։

2023 թվականի նոյեմբերին Քոմբսի նախկին սիրեցյալը՝ Կասանդրա Վենտուրան ասել էր, որ ռեփերը բռնություն է գործադրել իր նկատմամբ, այդ թվում՝ սեռական։ Ավելի ուշ CNN-ը հրապարակել էր կադրեր, որտեղ Կոմբսը ոտքով հարվածում է Վենտուրային Լոս Անջելեսի հյուրանոցի միջանցքում: Ռեփերն ընդունել է իր մեղքն ու պատմել, որ դիմել է մասնագետի օգնության և սկսել է վերականգնողական ծրագիր անցնել։

Սրանից հետո նրան մեղադրանք է առաջադրվել հերթական բռնաբարության համար։ 51-ամյա Էյպրիլ Լամպրոսը հայց է ներկայացրել Նյու Յորքի շրջանի Գերագույն դատարան՝ ասելով, որ Քոմբսը 30 տարի առաջ բռնության է ենթարկել իրեն։

bottom of page